Ներկայացում. << Անտառի մաշված օրենքները>>

Շատ հագեցած երկու շաբաթներ ենք ունեցել, աշխատել ենք երկու խմբերի հետ՝ չորրորդ և առաջին դասարանցիների։ Շատ տաղանդավոր և չափազանց լավ երեխաների հետ ենք աշխատել։ Մենք կարողացել ենք այս երկու շաբաթներում հասցնել նրանց հետ աշխատել և՛ ներկայացման բառերի վրա, և՛ ներկայացման երգի, և՛ նրանց դերասանական վարպետություները ընդլայնելու վրա։ Շատ արագ անցավ այս հունվարյան ճամբարը քանզի մեր թատրոնի խումբը աշխատում էր շատ լավ երեխաների հետ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ երեխաները շատ տաղանդավոր են։ Մեր փորձը շատ չէր և ժամանակն էլ շատ քիչ էր սակայն ունենալով լավ թիմ և աշխատելով լավ դերասանների հետ, կարողացանք իրականացնել մտածվածը։ Մեր աշխատանքը դուք շուտով կտեսնեք։ Հինգշաբթի օրը սպասում ենք բոլորիդ և երաշխավորում ենք հաճելի դիտում։

Նախագծի հեղինակ և գլխավոր բեմադրիչ՝ Արման Խլղաթյան

Վարանդ Զոհրաբյան, Ստելլա Սարգսյան, Արման Լոռեցյան, Օհան Ազարյան, Կառոլինա Գրիգորյան,

Հանձման օր՝ հինգշաբթի

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started